ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

ՕԵԿ-ը վերադառնում է՝ քարշ տալով իր «Աբուհասանի մաշիկները»

ՕԵԿ-ը վերադառնում է՝ քարշ տալով իր «Աբուհասանի մաշիկները»
09.07.2014 | 14:49

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ոչ վաղ անցյալում իշխանության մաս էր կազմում, այսօր ասուլիս է տվել ու ասել, թե ՕԵԿ-ը հանրահավաքներ ու երթեր է անելու, լինելու է համառ, հետևողական ու պատասխանատու: Գլխավոր ՕԵԿ-ականը նաև ներողություն է խնդրել. «Մենք ունեցել ենք մեր սխալները, որի համար ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից»: Այս ամենին զուգահեռ Բաղդասարյանը չի բացառել 2018-ի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրումը:
Իրականում Բաղդասարյանը կարող էր ոչինչ էլ չասել: Միայն բավական էր նշել, որ պատրաստվում է առաջադրվել ու դրանով պարզ կլիներ, թե ինչում է արտահայտվելու ՕԵԿ-ի սկզբունքայնությունը, թե որքան հետևողական է լինելու այս կուսակցությունը իր նպատակներում և թե ժողովրդից հայցած ներողամտությունը ինչ ենթատեքստ ունի: ՕԵԿ-ական պոպուլիզմը նմանվում է Աբուհասանի հայտնի մաշիկներին, երբ նորը ցանկալի է, բայց հինը ճակատագրական դաջվածքի համառությամբ անդուլ հետապնդում է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ